ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐՄԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի Նոր Նորքի բնակիչներ
Վարչական շրջանի պաշտոնական կայքը միտված է ներկայացնել ողջ տեղեկատվությունը` շրջանում կատարված աշխատանքների, օգտակար տեղեկությունների և նոր ծրագրերի մասին:
Կայքի միջոցով սերտ համագործակցություն է հաստատվելու բնակիչների և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի միջև:
Վստահեցնում եմ, որ շարունակվելու է նաև շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանի ձեռնարկած աշխատանքները:
Սիրելի բնակիչներ, ակնկալում եմ ձեր ակտիվ համագործակցությունը, որը խթան կհանդիսանա աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: